00:00:00

Արմեն Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊԲՀ-ի ռեկտոր

17:21, 15 դեկտեմբեր 2021

Երևանի պետական բժշկական համալսարանն առաջիկա 5 տարիներին դարձյալ կղեկավարի Արմեն Մուրադյանը։ Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը միաձայն Մուրադյանին ընտրել է ռեկտորի պաշտոնում։ Նշենք, որ այլ առաջադրումներ չէին եղել և Արմեն Մուրադյանը միակ թեկնածուն էր։ Մուրադյանը 2016 թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016 թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր