00:00:00

Քաղաքապետարանից հերքում են՝ Երևանի քաղաքապետը Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կերպ չի առնչվել

16:02, 15 դեկտեմբեր 2021

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված հոդվածի համար, որում նշվում էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վայր է դրել կուսակցական մանդատը, ինչպես նաև հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ «Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։
Այդուհանդերձ, քանի որ այս օրերին հոդվածում հնչած ապատեղեկատվությունը լայնորեն շահարկվում է եւ քանի որ թեմայի շուրջ բազմաթիվ հարցումներ ենք ստանում մեր քաղաքացիներից ու լրատվամիջոցներից, ապա ստիպված ենք բովանդակային արձագանք տալ․ Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։ Հոդվածում բազմաթիվ այլ կեղծ պնդումներ ևս կան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր