00:00:00

ՌԴ-ում մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով 7 մարդ է մահացել, կան տուժածներ

15:51, 15 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Կալմիկիայի Հանրապետությունում:  «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ հանրապետության գծով գլխավոր վարչությանը, հայտնել է, որ երկու մարդատար մեքենաների բախման հետևանքով 7 մարդ է մահացել, ևս երեքը տուժել են: Վթարը տեղի է ունեցել Աստրախան-Ստավրոպոլ մայրուղու վրա: «Նախնական տվյալներով՝   Hyundai Solaris և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաների հանդիպակաց բախման հետևանքով 7 մարդ է մահացել»,- ասել է գործակալության թղթակիցը: Գործակալության աղբյուրը հայտնել է, որ զոհերից 5-ը գտնվել են Toyota-ում, երկուսը՝ Hyundai-ում: Hyundai-ի ևս երեք ուղևոր հոսպիտալացվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր