00:00:00

Մահվան ելքով վրաերթ` Կոտայքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի

14:44, 15 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07:20–ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Սևան ավտոճանապարհի 41.5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական, դեպքի  վայրից դիմել է փախուստի: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել  են մահացածի ինքնությունը: Նա 58-ամյա Յուրիկ Ղայրամանյանն էր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և  244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչի որրոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը  ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր