00:00:00

Կադրային սով. Անդրանիկ Փիլոյանը՝ ԳՇ պետ. «Ժողովուրդ»

13:49, 15 դեկտեմբեր 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում եւ, առհասարակ, տարբեր գերատեսչություններում իշխանությունները կադրային լուրջ խնդիր ունեն եւ այդ բացը լրացնելու, թույլ ղեկավարներին ուժեղներով ու պրոֆեսիոնալներով փոխարինելու համար տեղափոխությունների շարք են սկսել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ շատ պաշտոնյաներից ազատվելու դեպքում չգիտեն՝ նրանց ինչ աշխատող կադրով փոխարինեն. պրոֆեսիոնալների սով է: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր,որ ՊՆ-ում ԳՇ պետ Արտակ Դավթյանին ազատելու են պաշտոնից եւ նրա փոխարեն ԳՇ պետի պաշտոնը ստանձնելու համար առաջարկել են նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցին, սակայն ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ Քոչունցը մերժել է քաղաքական իշխանության առաջարկը: Իսկ թե ով կլինի ԳՇ պետ, իշխանությունները փնտրում են. երեկ խոսվում էր, որ հնարավոր է՝ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը նշանակվի ԳՇ պետ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր