00:00:00

Ռուբեն Հայրապետյանը պետք է ներողություն խնդրի Դավիթ Խաժակյանից․ Մարուքյան

05:19, 15 դեկտեմբեր 2021

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև Ռուբեն Հայրապետյանին։ Հիշեցնենք, որ Հայրապետյանն անդրադառնալով Դավիթ Խաժակյանի՝ Նարեկ Սամսոնյանի դեմ ներկայացրած հաղորդմանը, լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Դավիթ Խաժակյանի հասցեին։ «Ցավալի է, որ սրանք արդեն լրատվամիջոցների ներկայացուցիչների ու քաղաքական գործիչների են ձերբակալում։ Վատն այն է, որ  ցանկացած մարդու էլ սրանք կարող են ձերբակալել անօրինական կերպով։ Բայց ամենավատն այն է, որ «տղա սիլվահամբարձումյանին» են գտել, մի կիլկի, որը Նարեկ Սամսոնյանի տրամաչափի չէ։ Ցանկալի կլիներ գոնե Սամսոնյանի տրամաչափի մարդ գտնեին, որ բողոք գրել տային։ Այն, որ տվյալ անձի բողոքով Նարեկին ձերբակալում են, դա արդեն շատ վատ է։ Սա իրավական ամենաթողություն է՝ «բեսպրիդել»,- ասել էր Հայրապետյանը։ Էդմոն Մարուքյանը կոչ արեց Հայրապետյանին ներողություն խնդրել Դավիթ Խաժակյանից։ Մարուքյանը նախ նշեց, որ չէր արձագանքի Հայրապետյանին, եթե հարցազրույց տված չլիներ։ «Նախ Դավիթ Խաժակյանը կիլկի չի ձեզ համար Ռուբեն Հայրապետյան։ Եթե մարդու նիհար լինելը, կամ նրա որեւէ տվյալները կարող է դառնալ վիրավորանքի, ծաղրի առարկա, դա չի կարող այդպես լինել, դրա համար պետք է ներողություն խնդրեք դուք անձամբ»,- ասաց Մարուքյանը։ Բացի այդ Մարուքյանը հարցադրում է անում Հայրապետյանին․ «Երբ, որ ինչ-որ մեկը հայհոյել է, կանչել ասել եք, ինչի՞ եք հայհոյում, ասել է, ձեզ հետ չեմ, ֆանտաստ գրողի հետ եմ, էդ ձեր պատկերացրած տղեքը էդպես են հա՞»։ Միաժամանակ Մարուքյանը նկատեց, որ Ռուբեն Հայրապետյանը պետք է իմանա ում «թասիբին» է կանգնում, հարցազրույցներ տալիս, որ անհարմար իրավիճակում չհայտվի։ Վերջում ԼՀԿ ղեկավարը դարձյալ կոչ արեց Հայրապետյանին ներողություն խնդրել Դավիթ Խաժակյանից։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր