00:00:00

Հայտնի է «Օմիկրոն» շտամի ախտանիշները․ մասնագետը զգուշացնում է

04:35, 15 դեկտեմբեր 2021

«Օմիկրոն» շտամով հիվանդների մոտ նկատվում են «անսովոր ախտանիշներ», դրանք տարբերվում են «դելտա» շտամի ախտանիշներից։ Այս մասին BBC-ի եթերում հայտարարել է ՀԱՀ-ի բժշկական ասոցիացիայի ղեկավար Անժելիկա Քեթզին։ Նա նշել է, որ ախտանիշների փոփոխությունները սկսել է նկատել նոյեմբերի 18-ից։ «Ամեն ինչ սկսվել է 33 տարեկան հիվանդից։ Նա ինձ ասաց, որ վերջին օրերին զգում է սաստիկ հոգնածություն։ Նա բողոքում էր մարմնի ցավից ու թեթև գլխացավից», – ասել է Քեթզին։ Նա նաև հավելել է, որ մի հիվանդի մոտ «կոկորդի քերոց է եղել», բայց հազ չի եղել։ Հիվանդի մոտ համի ու հոտի կորուստ չի զգացվել։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին օրերին Հարավային Աֆրիկայում գրանցված COVID-19 դեպքերի գրեթե երեք քառորդը «Օմիկրոն» շտամ է եղել: «Ես լիովին վստահ եմ, որ Եվրոպայում շատ մարդիկ արդեն ունեն այդ վիրուսը», - ասել է Քեթզին ՝ հավելելով, որ մոտ ժամանակներս, իր կարծիքով, հիվանդության դեպքերի աճ կլինի:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր