00:00:00

«Զանգեզուրի» միջանցքն ու Փաշինյանի գրառումը․ ինչ է կատարվում Բրյուսելում՝ ժողովրդի թիկունքում

04:17, 15 դեկտեմբեր 2021

Հայաստանի կառավարությունն արդեն իսկ «հրատապ» կերպով հրապարակել է Փաշինյան- Միշել- Ալիև հանդիպումից առաջին կադրերը։ Այս հանդիպման և հրապարակված կադրերում հանրությունը որեւէ նորություն դեռևս չի ստացել։ Թեյի սեղանի շուրջ ընթացող հանդիպման մանրամասներն արդեն հայտնի կդառնան  ավելի ուշ։ Բայց ուշագրավ էր մինչ այդ նախ Ալիևի և ապա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին կետը նախատեսված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։  Այդպիսով, սա պարտավորություն է Հայաստանի համար»,- հայտարարել է Ալիևը` շարունակելով․ «Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է»։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցել ճանապարհներ և ավտոճանապարհներ դեպի Նախիջևան»։ «Բայց ճշգրիտ երթուղին, ճանապարհը դեռևս որոշված չէ, սա ապագա բանակցությունների հարց է։ Այսօր եռակողմ հանդիպմանը մենք անպայման կքննարկենք այդ հարցը»,- հավելել է Իլհամ Ալիևը։ «Զանգեզուրի միջանցքը» միջանցք է ոչ միայն մեզ համար։ Ադրբեջանը մուտք է ստանում դեպի Նախիջևան: Այն անհրաժեշտ է նաև Հայաստանին Իրանի և Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության համար։ Այնպես որ, դա իսկապես դրական մթնոլորտ կստեղծի», - պնդել է Ադրբեջանի ղեկավարը: Բաքվի այս մոտեցումը Երևանն անընդունելի է համարել: «Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը», - ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Հայաստանի վարչապետը` շարունակելով. «Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որևէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի է Հայաստանի համար»։ Փաշինյանն ընդգծել է, որ այս դիրքորոշումը հստակ կարտահայտի կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում։ Մինչ Ալիևը խոսում է դրական մթնոլորտի ստեղծման ու «Զանգեզուրի միջանցքի» մասին, Հայաստանի փաստացի ղեկավարը գրառմամբ հայտարարում է, թե այդ մոտեցումներն անըդունելի են։ Փաստացի Փաշինյանը չի հերքել, որ Ադրբեջանին «միջանցք» է տրամադրվելու։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր