00:00:00

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է Պետրոս Ղազարյանին

22:47, 14 դեկտեմբեր 2021

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին` գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ: 2021 թվականը Հանրային հեռուստաընկերության համար հոբելյանական է. Առաջին ալիքը նշում է հիմնադրման 65-ամյակը: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով հեռուստաընկերության հիմնադրման 65-ամյակի առթիվ, շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին՝ բարձրորակ հեռուստատեսային բովանդակություն ապահովելու և պրոֆեսիոնալ աշխատանքի համար: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է պարգևներ հանձնել հեռուստատեսության անխափան եթերն ապահովող և տարիների ավանդ ունեցող աշխատակիցներին: Ալեն Սիմոնյանը հուշամեդալներով է պարգևատրել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներ Գառնիկ Թեփուչեկյանին, Պետրոս Ղազարյանին, Թերեզա Կասյանին, Մելիք Մայիլյանին, Արմինե Նիկողոսյանին, Պողոս Նազարյանին, Արթուր Ղանդիլյանին, Սամվել Աղանյանին, Մարինե Բլբուլյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր