00:00:00

Մինսկի խմբի համանախագահներն այսօր իրենք խնդիր ունեն ապացուցելու իրենց կենսունակությունը. Արա Այվազյան

20:04, 14 դեկտեմբեր 2021

Եթե հետեւել ենք Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին՝ սկսած անցած տարվա դեկտեմբերից, անշուշտ դուք տեսնում եք, որ համանախագահները, ինչպես նաեւ մեր մի  շարք միջազգային գործընկերներ ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չի, ի տարբերություն պաշտոնական Բաքվի եւ Անկարայի կողմից հնչեցվող հայտարարությունների: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Մինսկի խմբի աշխատանքը, ինչպես է հնարավոր Ադրբեջանին բերել բանակցային սեղան: «Ես հետեւում եմ, որ այսօր համանախագահները նախեւառաջ շեշտը դնում են հումանիտար հարցերի լուծման վրա եւ վերջին հայտարարության մեջ նոր էլեմենտ ի հայտ եկավ՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի  մասով: Միայն հայտարարության վերջին մասում է հիշատակվում Ղարաբաղի հարցի լուծման մասին՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի միջոցով: Վստահ եմ, որ մեր դիվանագիտությունը կշարունակի իր կոնստրուկտիվ ներգրավվածությունը եւ ինչ-որ պահի համանախագահները կկարողանան այցելել տարածաշրջան, որովհետեւ այսօր նաեւ իրենք խնդիր ունեն ապացուցելու իրենց կենսունակությունը»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր