00:00:00

Սա հերթական շոուն է, իշխանությունը բռնաճնշումներով պահելու վառ ապացույցն է. Աննա Մկրտչյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասին

19:37, 14 դեկտեմբեր 2021

Այդ անձնավորությունը որեւէ կերպ չի եղել փախուստի մեջ, ինչում է խնդիրը, որ ոստիկանությունը պետք է 3-4 մեքենաներով անհամաչափ ուժ գործադրելով, սպասեր իրենց տան բակում եւ բերման ենթարկեր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկտրչյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանի բերման ենթարկելուն: «Սա հերթական շոուն է, Նիկոլ Փաշինյանի բռնաճնշումներով իշխանությունը պահելու հերթական վառ ապացույցն է: Նիկոլահպատակ ոստիկանները հասկանում են՝ ինչ են անում, բայց ցավում եմ, որ իրենց մասնագիտական ու մարդկային արժանապատվությունը նահանջում է այն ուղղահայաց հրամայականին, որն ստանում են գործադիր իշխանությունից»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր