00:00:00

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի եւ խորհրդի անդամների հետ

18:53, 14 դեկտեմբեր 2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության համակարգում ԲԴԽ-ի դերակատարությանը, դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություններին: Քննարկվել են նաեւ դատավորների սոցիալական երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի եւ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արդյունավետ համագործակցությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր