00:00:00

Դանակահարություն Երևանում. «ՍԱՍ» սուպերմարկետի 26-ամյա աշխատակիցը կրծքավանդակի ձախ մասում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

18:41, 14 դեկտեմբեր 2021 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Թիվ 1 համալսարանական  հիվանդանոց  է տեղափոխվել  26-ամյա մի տղա, ով վնասվածք է ստացել  կրծքավանդակի ձախ հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկների շնորհիվ հնարավոր եղել նրա կյանքը փրկել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության  կենտրոնական  բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Պապյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ  վիրավորը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակից է: Այս պաին պարզվում է,  թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը և ով կամ ովքեր են եղել տուժածի հետ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր