00:00:00

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ ավտոբուսային երթուղիներ են գործարկելու դեպի Ղարաբաղ

16:41, 14 դեկտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ սկսած 2022 թվականի հունվարի 15-ից, ավտոբուսային երթուղիներ են գործարկելու դեպի Ղարաբաղ, այսինքն թե՝ դեպի ԼՂ այն տարածքներ, որոնք անցել են իրենց հսկողության ներքո՝ 44-օրյա պատերազմի արդյունքում։ Ավտոբուսները մեկնելու են Բաքվից, Ահմեդբեյլի գյուղից, որը գտնվում է Ֆիզուլիի շրջանում եւ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանից՝ դեպի Շուշի գֆնալով։ Բաքվից էլ ավտոբուսները գնալու են դեպի Աղդամ։ Ներկայումս հայտարարվել է մրցույթ փոխադրող ընկերությունների համար։ Ուղեվարձը լինելու է 50 մանաթ։ Մինչեւ դեկտեմբերի 27-ը մրցույթին մասնակցության հայտերն են ընդունվելու, իսկ մինչեւ հունվարի 6-ը՝ հիմնական փաստաթղթերն են ներկայացվելու։ Երթուղիները գործելու են շաբաթական երկու անգամ, բայց եթե եկամտաբեր լինեն, կարող են նաեւ ավելի հաճախակի գործել։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր