00:00:00

Հայկական կողմը ևս հայ-թուրքական երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

14:31, 14 դեկտեմբեր 2021

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի երեկվա հայտարարությանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայի շուրջ․ «Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների կնշանակենք»,- ասել էր Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Վերջինս հավելել էր, որ Երևանի հետ չարտերային ավիահաղորդակցություն կբացվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր