00:00:00

«Փաստ». Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հերթական հարսանիքին

14:07, 14 դեկտեմբեր 2021 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, տեղի կունենա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի որդու հարսանյաց արարողությունը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այն լինելու է բավականին մարդաշատ և անցկացվելու է «Փարավոն» ռեստորանային համալիրում: Հրավիրված է իշխանական ողջ «վերնախավը»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հարսանյաց արարողությանը կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը, որը Ղալումյանների հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի: Նշենք, որ Փաշինյանն անցած տարի մասնակցել է նաև Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքին: Մեր ունեցած տեղեկություններով, արդեն իսկ իրավապահ ողջ համակարգը հանվել է ոտքի՝ շաբաթ օրը Փաշինյանի անվտանգությունն անթերի ապահովելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր