ArmLur.am-ի տեղեկություններով դեկտեմբերի 21-ին նախատեսված է Երևանի ավագանու նիստ, ավագանու ՔՊ խմբակցությունը շատ նեղ կազմով քննարկում է նախագիծ մշակել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու համար: Բայց մեր աղբյուրները փոխանցում են, որ ավագանու անդամները դժվար թե կարողանան այդքան արագ կերպով անվստահություն հայտնել քաղաքապետին՝ չնայած այն բանին, որ իշխանական վերնախավը շտապեցնում է ավագանու անդամներին այդ հարցում:

Բանն այն է, որ անվստահություն հայտնելու պրոցեսն էլ շատ դժվար է իրականացնել, քանի որ Հայկ Մարությանի վրա պետք է գտնեն կոմպրոմատներ, հիմնավորումներ նրան իմպիչմենտ հայտնելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am լրատվականը հայտնել էր, որ Հայկ Մարությանը իշխանության հետ որևէ շփում չունի, վերջերս մի քանի փուլով տեղի ունեցած ՏԻՄ-երին նույնպես չի խառնվել ու իր շուրջ ասես առանձին իշխանություն է ձևավորել, ինչը Փաշինյանին դուր չի գալիս: Ավեկին, մեզ հայտնի դարձավ, որ մինչև Երևանի ավագանու լիազորությունների ավարտը, ինչին մեկուկես տարի ժամանակ է մնացել, Փաշինյանը մտադիր է առավել վստահելի, յուրայիններից որևէ մեկին նշանակել քաղաքապետի պաշտոնում: