00:00:00

Երեք նախագահների օրոք երբեք 7 շրջանները հանձնելու բանակցություններ չեն եղել, սա սուտ և կեղծ տեսակետ է. Իշխան Սաղաթելյան

03:53, 14 դեկտեմբեր 2021

Այն տեսակետը, որ ասում են մշտապես բանակցել են 7 շրջանները տալու մասին, ակնհայտ սուտ է և կեղծիք։ Երեք նախագահների օրոք երբեք տարածքները հանձնելու բանակցություններ չեն եղել։ Այս մասին «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Եղել են լայն բանակցություններ, որտեղ, այո, եղել է խոսք տարածքները զիջելու մասին, բայց ինչի՞ դիմաց։ Երբեք Արցախի կարգավիճակի հարցը երկրորդական չի եղել։ Այս մարդիկ իրենց դավաճանությունը և անկարողությունը արդարացնելու համար այս օրերին իրենց արած հայտարարություններով վտանգի տակ են դնում նաև Արցախի հետագա կարգավիճակի հարցը»,- ասաց Սաղաթելյանը։ Վերջինիս խոսքով` պատահական չէր, որ Ադրբեջանը պատերազմ սկսեց այս իշխանությունների օրոք։ «Ադրբեջանը համարձակվեց պատերազմ սկսել այն ժամանակ, երբ հասկացավ, որ Հայաստանի իշխանության ղեկին կանգնած են պատեհապաշտ, անկարող մարդիկ, ում իշխանության օրոք ինքը կարող է հասնել առավելության»,-նշեց նա։ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ 2016 թ-ին Ադրբեջանը մեկ փորձ արեց պատերազմով խնդիրը լուծելու, բայց չկարողացավ իր առջև դրված խնդիրը լուծել, որովհետև Հայաստանում կար  ռազմաքաղաքական ղեկավարություն, ով կարողացավ ճիշտ գործողություններով դիմադրություն ցույց տալ և հետ շպրտել թշնամուն։ Անդրադառնալով խորհրդարանում ընդդիմության գործողություններին և պարբերաբար տեղի ունեցող միջադեպերին՝ Սաղաթելյանը նշեց, որ այդ պատկերը հաճելի չէ ոչ միայն քաղաքացիների, այլ նաև ընդդիմության համար։ «Մենք գտնվում ենք ոչ ստանդարտ իրավիճակում։ Ձախողված իշխանությունը իրեն պահում է սանձարձակ, լկտի և հաճախ նման իրավիճակների պատճառը դառնում է հենց դա։ Երբ քննադատության ես ենթարկում իշխանությունը, վերջինս իր մեղքերը ընդունելու և շտկելու փոխարեն, լկտի կերպով հակադարձում է»,-ասաց նա։ ԱԺ փոխնախագահը նշեց, որ այս ընթացքում բազմիցս հանդես են եկել օրենսդրական նախաձեռնություններով, սակայն իշխանությունը դրանց չի ընդառաջել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր