00:00:00

Թուրքիան և Հայաստանը չարտերային թռիչքներ կբացեն. Թուրքիայի ԱԳՆ

02:48, 14 դեկտեմբեր 2021

Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների կնշանակենք»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Վերջինս հավելել է, որ Երևանի հետ չարտերային ավիահաղորդակցություն կբացվի: Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր