00:00:00

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում. Nissan Maxima-ն բախվել է ծառերին և կողաշրջվել, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ

02:31, 14 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Այսօր` դեկտեմբերի 13-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վահան Պ-ն իր վարած Nissan Maxima մակնիշի ավտոմեքենայով «Մաշտոցներ» կոչվող մատուռի հարակից ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահան Պ-ն և ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ Տիգրան Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, և ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է  օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր