00:00:00

Գեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառերին ու գլխիվայր շրջվել, կան վիրավորներ

23:56, 13 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 15։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Ազատ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 56.5կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով Ազատ Ս-ն և նրա ուղևոր՝ 30-ամյա Լ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր