00:00:00

ԵՊԲՀ մի խումբ ուսանողների բաց նամակը

23:38, 13 դեկտեմբեր 2021

Irakanum.am-ին են դիմել Երևանի Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ ուսանողներ, խնդրելով հրապարակել վերջիններիս բաց նամակը։ Նկատենք, որ այս պահին մեր խմբագրություն դիմած ուսանողները խնդրել են բաց նամակը հրապարակել անանուն։ Հարգելի խմբագրություն, ձեզ դիմում են Երևանի Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ ուսանողներ: Խնդրում ենք անդրադառնալ մեզ համար շատ կարևոր խնդրի, որի վերաբերյալ Համալսարանից պատշաճ պարզաբանումներ ստանալու մեր բոլոր փորձերն անցել են ապարդյուն: Վերջերս մեր հերթական քննություններից մեկի ժամանակ ուսանողների մի խումբ չի կարողացել բավարար գնահատական ստանալ և հայտնվել է Համալսարանից դուրս մնալու վտանգի տակ, սակայն հետագայում, ըստ մեզ հասած լուրերի, նրանց մի մասին քննությունը վերահանձնելու և ուսումը շարունակելու հնարավորություն է տրվել, իսկ մի մասին՝ ոչ: Փորձել ենք Համալսարանից պատշաճ պարզաբանում ստանալ, թե՞ ինչ չափանիշների հիման վրա են նրանց մի մասին հնարավորություն տվել վերահանձնել քննությունը ու ինչո՞ւ մեզ չի տրվել այդ հնարավորությունը. Պատշաճ ու մեզ բավարարող պարզաբանում ստանալ հնարավոր չի եղել: Խնդրում ենք աջակցել մեզ այս հարցում. Համալսարանին վարկաբվեկելու որևէ միտում չունենք, պարզապես մեզ անհրաժեշտ է ստանալ մեզ հուզող հարցերի պատախանները: Եթե կան ուսանողներ, որոնք քննությունը վերահանձնելու հնարավորություն են ստացել, ակնկալում ենք,որպեսզի Համալսարանը պարզաբանի, թե ինչ չափանիշների հիման վրա են նրանք ստացել այդ հնարավորությունը եւ ինչու մեզ վերահանձնելու հնարավորություն չեն տվել: Եթե չեն եղել ուսանողներ, որոնց վերահանձնելու հնարավորություն է տրվել, ակնկալում ենք, որ համալսարանը կհերքի այդ տեղեկությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր