00:00:00

20-օրական երեխայի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա. Արմեն Մուրադյան

18:55, 13 դեկտեմբեր 2021

Աշխատանքային օրն ամփոփում ենք դրական լուրով՝ 20 օրական երեխայի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նշենք, որ Մեղրիից դեկտեմբերի 9-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի շտապօգնության արտագնա բրիգադի կողմից բրոնխիոլիտ ախտորոշմամբ ՝ ծանր, թթվածնակախյալ վիճակով Երևան տեղափոխված նորածնի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, փոքրիկը շարունակում է մնալ համալսարանական բժիշկների վերահսկողության տակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր