00:00:00

Նախ երկկողմ հանդիպումներ, հետո՝ եռակողմ. Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ

18:14, 13 դեկտեմբեր 2021

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի Բրյուսելում լրագրողներին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին, որը կանցկացվի եվրոպական մայրաքաղաքում դեկտեմբերի 15-ին։ «Եվրոպական խորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, իսկ երեկոյան եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր