00:00:00

Հայտնի է, թե ինչու Փաշինյանը զբաղեցրած պաշտոնից ազատեց Արգիշտի Մեխակյանին

21:32, 13 դեկտեմբեր 2021

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Մեխակյանն ազատվել է Արմավիրի փոխմարզպետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Արգիշտի Մեխակյանը ստանձնելու է նույն մարզի Խոյ համայնքի ղեկավարի պաշտոնը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏՒՄ ընտրություններում Մեխակյանը, որ առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ստացել է ձայների մեծամասնությունը և ընտրվել է Խոյ խոշորացված համայնքի ղեկավար։ Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի 17 համայնքներ՝ Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան (Շահումյան Թ/Ֆ), Մրգաստան և Շահումյան, կմիավորվեն և կդառնան որպես մեկ բազմաբնակավայր խոշորացված համայնք` Խոյ անունով։ Հետեւաբար Փաշինյանի՝ Մեխակյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու պատճառը նրա համայնքի ղեկավար ընտրվելն է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր