00:00:00

«Երևանի ավտոբուս»-ի տնօրենը ազատման դիմում է ներկայացրել

21:13, 13 դեկտեմբեր 2021

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տրանսպորտային խնդրի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է․ Ամփոփելով Երեւանի հանրային տրանսպորտի հետ կապված այսօրվա իրադարձությունների արդյունքները՝ հայտնում ենք. – Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի: – Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունն արդեն իսկ գործուն քայլեր արել է եւ շարունակելու է անել այդ ուղղությամբ: – Քաղաքային իշխանությունը հետեւողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարեւորություն ունեցող տրանսորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ եւ արժանապատիվ տրանսպորտ երեւանցիների համար: Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից: – «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր