00:00:00

Հայտնաբերվել է 53-ամյա նախկին զինծառայողը, ով կասկածվում է առանձնակի դաժանությամբ կնոջը սպանելու մեջ. նա փախուստի ժամանակ փորձել է ինքնասպան լինել

15:05, 12 մայիս 2018 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Բերդի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արծվաբերդի գյուղապետ Օնիկ Բալյանի ու մի խումբ գյուղացիների հետ ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն նույն գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մանվել Ասրյանին։ Ոստիկաններն ու գյուղացիները նրան հայտնաբերել են գյուղի ծայրամասում գտնվող, չբնակեցվող կիսակառույց շինությունում և երբ փորձել են մոտենան նրան, նա դիմել է փախուստի։ Փախուստի ժամանակ նա սայթաքել և ընկել է ձորը, որից հետո ինքնավնասում է արել։ Այս պահին Բերդի հիվանդանոցի բժիշկները ժամանել են դեպքի վայր և նրան բուժօգնություն են ցուցաբերում, որից հետո տեղափոխելու են Բերդի բժշկական կենտրոն։ Մ. Ասրյանը կասկածվում է երեկ՝ մայիսի 11-ին, 49-ամյա կնոջը առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 11-ին, առանձնակի դաժանության սպանություն էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արծվաբերդ գյուղի ամբուլատորիայի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել էր ոստիկանության Բերդի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Արծվաբերդ գյուղ, որտեղ տան նկուղային հարկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի:  Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 49-ամյա Մարինե Բեկյանն էր, ով դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացել էր դանակի մի քանի հարվածներից, մասնավորապես, առանձնակի դաժանությամբ կտրվել էր պարանոցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր