00:00:00

Ավտոբուսի վարորդների պահանջները կբավարարվեն

20:49, 13 դեկտեմբեր 2021

Վաղ առավոտից ավտոբուսի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Ակցիային մասնակցող վարորդների մեկը հայտարարեց, որ նրանց պահանջների 99 տոկոսը լուծվել է․ «Կասկոյի հարցն էլ ա լուծվել, բոլոր հարցերն էլ լուծվել են, եթե գնում ենք աշխատանքի, ուրեմն բոլոր հարցերին լուծում է տրվել։ Աշխատավարձը բարձրացել ա, ճանապարհներն ազատ են լինելու, առաջին շարքը բաց ա լինելու, որ ավտոբուսը ազատ կանգնի կանգնառում, զուգարանների հարցը լուծվելու ա, վարորդի վրա մուննաթ չեն գալու՝ ստեղ կպահես։ Աշխատավարձը դառնալու է այնքան, որ մեզ բավարարելու է»։ Վարորդների բողոքի ակցիան ավարտվեց։ Ավելի վաղ քաղաքապետարանն արձագանքել էր վարորդներին՝ նշելով, թե ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար․ «Որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ եւ ուղեվարձերից «սև» եկամուտ։ Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ», – նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր