00:00:00

3 հողամաս, 122 մլն դրամ, 9 հազար դոլար ու 27 հազար եվրո․ «Պատիվ ունեմ»-ը լքած Իշխան Զաքարյանի ունեցվածքը

18:38, 13 դեկտեմբեր 2021

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած, ու իբրև թե «անկախ» ու «ընդդիմադիր» պատգամավորի դիրքերից հանդես եկող Իշխան  Զաքարյանը մեկնել է Մոսկվա։ Զաքարյանի՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքելու մասին լուրերը շրջանառվում էին վաղուց, ինչը նախորդ շաբաթ հաստատվեց։ Զաքարյանը 8-րդ գումարման Ազգային Ժողովի հարուստներից է։ Նա դեռեւս հոկտեմբերին է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել իր գույքի և եկամուտի վերաբերյալ հայտարարագիրը։ Ըստ այդմ՝ Զաքարյանը հայտարարագրել է երեք հողամաս, որից մեկն ի դեպ Վերահսկիչ պալատի նախկին նախագահը ստացել է նվիրատվություն։ Երևանի Նոր- Նորք վարչական շրջանում էլ Զաքարյանը հայտարարագրել է շինություն, որը դեռևս չի ստացել իրավունքի պետական գրանցում։ Պատգամավորը որպես դրամական միջոց հայտարարագրել է 121 միլիոն 924 հազար դրամ։ Միաժամանակ որպես կանխիկ գումար Զաքարյանը հայտարարագրել է  2 մլն 800 հազար դրամ, 9 հազար 200 ԱՄՆ դոլար և 26 հազար 800 եվրո։ Հավելենք, որ մինչ Իշխան Զաքարյանի՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարելը, մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Խոսքը գնում է հողերի օտարման գործընթացի մասին. ըստ նախաքննական մարմնի՝ կազմակերպված աճուրդները կրել են ձեւական բնույթ՝ հօգուտ Իշխան Զաքարյանի։ Այսօր արդեն այդ մասին իրավապահները լռում են, նույն կերպ, ինչպես մարեցին Զաքարյանի՝ «դղյակի» մասին հրապարակումները։   Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր