00:00:00

Ախալքալաքում տղամարդը դանակահարել է նախկին կնոջ հարազատներին, այդ թվում՝ 8 ամսական երեխային

15:13, 13 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Վրաստանի Ախալքալաքի Մեծ Սամսար գյուղում դանակահարության դեպք է գրանցվել։ Tert.am-ի հետ զրույցում տեղի բնակիչը պատմեց, որ նախկին դատապարտյալը ազատ արձակվելուց հետո գնացել է նախկին կնոջ հայրական տուն և դանակահարել տան անդամներին։ «Դանակահարել է նախկին կնոջը մորը` զոքանչին, աներորդուն, նրա կնոջն ու վերջիններիս 8 ամսական երեխային ու դիմել փախուստի»,- ասաց աղբյուրը։ Մեկ այլ աղբյուր Tert.am-ի հետ զրույցում հայտնեց,որ կասկածյալը հայտնաբերվել է և ձերբակալվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր