00:00:00

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտվել է պետական դավաճանության դեպք. ԱԱԾ -ն կալանավորել է երկու անձի. ովքեր են նրանք

17:58, 13 դեկտեմբեր 2021

Այս տարվա հունիսի 7-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ կազմակերպված խմբի կողմից պետական դավաճանության դեպք է բացահայտվել: Մասնավորապես ըստ ԱԱԾ-ի բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն այն մասին, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգևով պարգևատրված նախկին զինվորականը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ, աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիայի Հանրապետություն և այնտեղ հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը:ArmLur.am-ին հայտնի է դարձել քրեական գործով երկու մեղադրյալների ով լինելը եւ նրանց մասով ԱԱԾ-Ն որոշում է կայացրել, քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել ու ուղարկվել է այն դատարան: Մասնավորապես մեղադրյալներից մեկը Գարուն Բաբայանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ քաղաքացի Գագիկ Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով 2018թ. ընթացքում կատարել է պետական դավաճանություն` ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: Բացի այդ ՀՀ քաղաքացի Գարուն Բաբայանը թշնամու կողմն անցնելու լրտեսության օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով 2020թ. ընթացքում կատարել է պետական դավաճանություն` ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Այսինքն Գարուն Վահակի Բաբայանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 299հոդվածի 1-ին մասով: Մյուս անձը Գագիկ Հովհաննիսյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ քաղաքացի Գարուն Բաբայանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել է պետական դավաճանություն` ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: Այսինքն Գագիկ Ժորայի Հովհաննիսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 299հոդվածի 1-ին մասով: Վերոնշյալ անձիք կալանավորված են

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր