00:00:00

Դեղին մամուլի բամբասանք․ Մարությանի խոսնակը՝ Փաշինյանի ընտանիքին պատկանող ԶԼՄ-ի հրապարակման մասին

17:43, 13 դեկտեմբեր 2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ապատեղեկատվություն ու դեղին մամուլի բամբասանք է որակում  Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում (Armtimes.com) հրապարակված հոդվածն այն մասին, որ Մարությանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին։ «Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ»,- գրել էր կայքը։ Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով հիշյալ լրատվամիջոցում տեղ գտած մտքերին և ձևակերպումներին, քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց․ «Վերջին երեք տարվա ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանի անձի և գործունեությանը վերաբերող բազմաթիվ հերյուրանքներ, ապատեղեկատվություններ են հրապարակվել դեղին մամուլով և որքանով, որ դուք եք տեղյակ, մենք դեղին մամուլի ոճով հրապարակված բամբասանքները չենք մեկնաբանում»։ Դիտարկմանը, թե փաստորեն Armtimes.com-ի գրածը դուք որակում եք բամբասանք, Հակոբ Կարապետյանն ասաց, թե այլ մեկնաբանություն  չունի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր