00:00:00

Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը օրակարգ բերելը շոու է.Արուսյակ Ջուլհակյան

16:44, 13 դեկտեմբեր 2021

Ընդդիմությունը ընտրություններից հետո զբաղված է շոուներ և պերֆորմանսներ բեմադրելով: Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը օրակարգ բերելն էլ այդ շոուների շարքից է: ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և հավելեց, որ չի պատրաստվում կողմ քվեարկել ԱԺ նախագահի հրաժարականի վերաբերյալ նախագծին: Ջուլհակյանի խոսքով՝ «Հայաստան» դաշինքը գերիների հարցը բացառապես քաղաքական շահարկումների համար է օգտագործում. « Իմ այս խոսքն ապացուցում է նաև այն փաստը, որ «Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է միջազգային պատվիրակություններում իր մասնակցությունից, հրաժարվել է տարբեր երկրներում մեր միջազգային գործընկերներին ՀՀ խնդիրների մասին տեղեկացնելուց,այդ թվում՝ գերիների հարցը միջազգային հարթակներում բարձրացնելուց: Մենք գործուղումների չենք գնում զվարճանքի կամ զբոսանքի համար, այլ գնում ենք՝ Հայաստանի խնդիրները բարձրացնելու և Հայաստանի շահը սպասարկելու: Մենք կարող ենք արձանագրել որ « Հայաստան» դաշինքը հրաժարվում է Հայաստանի շահը սպասարկելուց, լքում է արտաքին ճակատի խրամատը, իսկ գերիների հարցը բացառապես ներքաղաքական հարցի է վերածել և Հայաստանի ներսում մեր հանրության համար շոուներ կազմակերպելու համար է օգտագործում»,-ասաց Արուսյակ Ջուլհակյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր