00:00:00

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը զբաղվում է գործադուլ հայտարարած վարորդների խնդրով

14:46, 13 դեկտեմբեր 2021

Երևանյան տրանսպորտի մի շարք գծերի վարորդներ, ինչպես արդեն հայտնել ենք, հրաժարվել են դուրս գալ աշխատանքի՝ բողոքելով տրանսպորտային նոր համակարգի ներդրման դեմ։ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից 24News-ին ասացին, որ վարչության պետ Էդգար Գալստյանն այս խնդրի հետ կապված այցելել է ավտոբուսների պարկ։ Վարչությունից նաև տեղեկացրին, որ ներկա պահին գործադուլ է։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 24News-ին չասաց, թե կոնկրետ որ համարի գծի վարորդներն են գործադուլ հայտարարել։ Կարապետյանն ասաց, որ այս հարցով զբաղվում են, և որ քաղաքապետարանը առաջիկայում հայտարարություն կտարածի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր