00:00:00

Ողբերգական վթար՝ Մյասնիկյան պողոտայում․ բախվել են BMW-ն ու Infiniti-ն. 4 վիրավորներից մեկը մահացել է

13:25, 13 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 23։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Infiniti» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «BMW» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին, երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «Էրեբունի» ԲԿ․ տուժածներից մեկը մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր