00:00:00

Անձնական նամակներով հնչեցնում են իմ ընտանիքին ուղղված սպառնալիքներ․ Ասպրամ Կրպեյան

23:07, 12 դեկտեմբեր 2021

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հայտարարությունը «Շրջանառության մեջ է դրվել կասկածելի հանգամանքերում գրված և որոշ լրատվական կայքերով ու կեղծ օգտահաշիվներով ջանասիրաբար տարածվող ինչ-որ անհեթեթ գրություն, որը իրականության հետ աղերս չունի։ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակը, նրա ընտանիքի անունն ու պատիվն արատավորող ստահոդ գրությունը ժամանակ առ ժամանակ դրվում է շրջանառության մեջ որոշ քաղաքական նկատառումներով` վարկաբեկելու հերոսի հիշատակը, նրա բարի անունն ու համբավը: Քանիցս դիմել և հորդորել ենք լրատվամիջոցներին ու անհատներին` զերծ մնալ Թաթուլ Կրպեյանի ընտանիքի մասին հերյուրանքներ տարածելուց: Իբր «հայրենասեր» և իբր Թաթուլ Կրպեյանին մեզնից ավելի «սիրող ու նվիրված» որոշ անձինք ու շրջանակներ՝ քաղաքական տարատեսակ դրդապատճառներով արդեն մի քանի օր է կեղծ օգտահաշիվների տակ թաքնված՝ բացեիբաց, նաև անձնական նամակներով հնչեցնում են իմ ընտանիքին ուղղված սպառնալիքներ: Կրկին հորդորում եմ չտարածել չճշտված, կեղծ տեղեկատվություն, որով ուղղակի հարթակ եք ստեղծում ատելության խոսքի տարածման համար: Պահանջում եմ լրատվականներից և անհատ անձանցից հեռացնել նշված ստահոդ գրությունն իրենց կայքերից ու էջերից և դադարեցնել մեզ ուղղված սպառնալիքները: Ասպրամ Կրպեյան 12․12․2021»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր