Մի կողմից հայտարարում ես, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից մասնակցում ես Բայդենի հակառուսական ու հակաչինական պրոյեկտին։ Մարդ ինչքա՞ն պետք է քաղաքականապես «բոբիկ» լինի,որ չհասկանա այս ամենից բխող վտանգները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:«Ինչպես 100 տարի առաջ ,այնպես էլ հիմա ամբողջությամբ չենք գիտակցում աշխարհաքաղաքական փոփոխությունների էությունը։ Մեծ տերությունների սպասվող հակամարտության մեջ դու պետք է կողմնորոշվես։Մի կողմից հայտարարում ես, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է,իսկ մյուս կողմից մասնակցում ես Բայդենի հակառուսական ու հակաչինական պրոյեկտին։Մարդ ինչքա՞ն պետք է քաղաքականապես «բոբիկ» լինի,որ չհասկանա այս ամենից բխող վտանգները։
Հայաստանի ե՜ւ իշխանությունը ,ե՜ւ էլիտաները պետք է կողմնորոշվեն,թե որտե՞ղ է Հայաստանի տեղն ու դերը։Չի կարելի քո անվտագության ապահովումը վստահել մեկ բեւեռի,բայց խաղեր տալ Արեւմուտքի հետ՝ընդդեմ քո իսկ դաշնակցի։
Ակնհայտ փաստ է՝ Արեւմուտքի նավերի չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները»,- գրել է նա։