00:00:00

«Պատիվ ունեմ»-ը կմիանա Ալեն Սիմոնյանի հրաժարականի՝ «Հայաստան» դաշինքի պահանջին

19:35, 12 դեկտեմբեր 2021

Երկուշաբթի «Պատիվ ունեմ» խմբակցությունը նիստ է գումարելու, որի ժամանակ էլ կներկայացնեն իրենց որոշունը, կամ կմիանան «Հայաստան» դաշինքի գործընկերներին, կամ առանձին փաստաթղթաշրջանառությամբ կներկայացնեն ԱԺ նախագահի հրաժարականի նախագիծ։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Ավելի վաղ «Հայաստան» դաշինքն էր նման նախագիծ շրջանառության մեջ դրել։  Այդ առնչությամբ խորհրդարանի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել․ «Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ: Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: Ձեր այս արարքը նշանակում է երկու բան.  Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է,  իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»: «Հայաստան» դաշինքից առանձին պատգամավորներ այս գրառմանն արձագանքել էին, նշելով, թե Ալեն Սիմոնյաննն էլ այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, Ալեն Սիմոնյանը Միկոնոս կզղում վայելքների մեջ է, կամ նոր ծառայողական մեքենա է գնում, և զուգահեռ կառավարական ամառանոցը վերանորոգում, որ տեղափոխվի այնտեղ։ Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Արթուր Վանեցյանը, Թագուհի Թովմասյանն ու Իշխան Զաքարյանը հրաժարվել են ստորագրել «Հայաստան» դաշինքի ներկայացրած փաստաթղթի տակ, ապա Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը պարզաբանեց, որ խորհրդարանի նախագահի հրաժարականի նախագիծ ներկայացնելը չի ենթադրում առանձին պատգամավորների ստորագրություն հավաքել, այն խմբակցության անունից է ներկայացվելու։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր