00:00:00

19-ամյա երիտասարդի մեքենայի զննությամբ լիցքավորված ինքնաձիգ է հայտնաբերվել

02:08, 12 դեկտեմբեր 2021

Ոստիկանները Այգեշատ գյուղի 19-ամյա բնակչի մեքենայում զինամթերք են հայտնաբերել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Այգեշատ գյուղի 19-ամյա բնակիչը իր «ՎԱԶ-2107» և «Գրանդ Շիրոկի» մակնիշի մեքենաներում «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք է պահում: Դեկտեմբերի 10-ին երիտասարդը, իր վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «ԱԿ» ինքնաձիգ՝ 21 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Երիտասարդը ձերբակալվել է: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր