00:00:00

Դանիայում օմիկրոն շտամով վարակված անձանց մեծ մասը կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված են եղել

01:41, 12 դեկտեմբեր 2021

Կորոնավիրուսի օմիկրոն շտամով Դանիայում վարակված անձանց 75 տոկոսը վիրուսի դեմ լիարժեք պատվաստված անձին են: Իսկ ոմանք վարակվել են՝ չնայած նրա, որ անգամ ստացել են պատվաստանյութի բուստերային դեղաչափ: Այս մասին հայտնում է Dagens Nyheter-ը: Մասնավորապես, Դանիայում օմիկրոն շտամով վարակված 1280 մարդուց 956-ը ստացել են պատվաստանյութի կրկնակի դեղաչափ, իսկ 114-ը՝ եռակի:
Դանիական TB2 հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին օրերին օմիկրոն շտամը հատկապես մեծ տարածում է ստանում 20-29 տարեկան երիտասարդների շրջանում: Փորձագետների խոսքով՝ այս տվյալները ցույց են տալիս, որ նոր տեսակի շտամը ակտիվորեն տարածվում է գիշերային ակումբներում, որտեղ հաճախ այցելում է երիտասարդությունը: Նաև այս պատճառով է, որ Դանիայի կառավարությունը դեկտեմբերի 10-ին որոշում է ընդունել փակել գիշերային ակումբները, իսկ բարերն ու ռեստորաններն աշխատելու են մինչև կեսգիշեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր