00:00:00

Ադրբեջանցիները Սոթքի՝ բռնազավթված դիրքերում ճանապարհներն են բարելավում․ էքսկավատոր է աշխատում․ Բնակիչ

00:44, 12 դեկտեմբեր 2021

Հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար իրավիճակը լարվում է։ Նախօրեին՝ կեսօրից, Գեղարքունիքում ծավալված փոխհրաձգության հետևանքով, հայկական կողմն ունի մեկ զոհ, ութ վիրավոր։ Կրակոցները հատկապես ինտենսիվ են եղել Սոթքում։ Ըստ բնակիչների` սահմանին ադրբեջանցիները շինաշխատանքներ են անում, ճանապարհ բացում։ Սոթքի բնակիչներից մեկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ դիրքերում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցիները, շինաշխատանքներ են կատարում: Մասնավորապես անզեն աչքով նկատելի է, որ ճանապարհ են բացում։ «Այսօր, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել։ Դիրքերում փոփոխություններ չեն եղել, բայց ճանապարհներ են բացում, դա անզեն աչքով էլ նկատելի է։ Իրենց դիրքերի ճանապարհներն են բարելավում, երևի պատրաստվում են ձմռանը։ Առաջ չէինք նկատել նման բան, հիմա նկատում ենք, տեսանելի է, որ էքսկավատոր է աշխատում։ Դա ճանապարհ է, որի վրա մի քանի օր է՝ աշխատում են, սարքում են, որ հեշտ անցնեն ձմռանը»։ Զրուցակցի փոխանցմամբ՝ նախօրեին կրակոցներն ինտենսիվ էին, սակայն իր տեղեկություններով վիրավորները Սոթքի դիրքապահներից չեն եղել։ «Մեր մոտ լսել ենք կրակոցների ձայնը, այդքանը, վիրավորները ավելի շուտ Վերին Շորժայի կողմն են եղել՝ մեզնից հեռու են ու չենք տեսել շտապօգնությունը, բայց մեզ մոտ էլ ինտենսիվ կրակոցներ են եղել»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր