00:00:00

Կենտրոնում ստուգվել է տրանսպորտի աշխատանքը. հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 2 խախտում

19:07, 11 դեկտեմբեր 2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ պարեկային ծառայողների հետ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին համատեղ դիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտի աշխատանքը: Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը դիտարկելու համար ուսումնասիրվել է կանոնավոր  և ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 25 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 2 խախտում: Ախտահանիչ հեղուկի բացակայության հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ: Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր