00:00:00

«Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի սահմանին և այսօրվա գրառումը նույն շղթայի իրար հաջորդող օղակներ են». Ղազինյան

20:45, 11 դեկտեմբեր 2021

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը. «Թուրքական ազդեցության գործակալի կողմից դավաճաններ փնտրելու և նշանակելու հերթական փորձը հուշում է, որ այս անհայրենիք գործակալը շուտով գործելու է հերթական դավաճանությունը: Երեկ ադրբեջանական ագրեսիան Հայաստանի սահմանին և այսօր սրա գրառումը նույն շղթայի իրար հաջորդող օղակներ են: Ամեն ինչ խոսում է նրա մասին, որ շուտով կլսենք 20, 25, 30 հազար «փրկված» կյանքերի մասին խոսույթներ: Արդեն մեղավորներ է նշանակում, հանուն իր աթոռի ու իշխանության թուրքին կհանձնի բոլորիս ու ամեն ինչ: Հ.Գ. Թիրախում, իհարկե, Արցախն ու հայկական պետականությունն են, Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր