00:00:00

«Փաստ». Ի՞նչ նոր այլընտրանքային ճանապարհի մասին է խոսքը

13:16, 11 դեկտեմբեր 2021 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին սոցցանցերում տարածվեց տեղեկություն, որ դեկտեմբերի 7-ին սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը և հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային` սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ըստ տեղեկությունների, Ոսկեպարում ճանապարհաշինարար բանվորների բնակվելու համար ազատ տներ են փնտրել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Նոյեմբերյանի տարածաշրջանում բավականին ակտիվորեն քննարկում են այս տեղեկությունը: Մենք դիմեցինք Տավուշի մարզպետարան, որտեղից մեզ հայտնեցին, որ պաշտոնական որևէ տեղեկություն չկա, իրենք էլ այդ մասին տեղեկացել են սոցցանցային գրառումից: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ ուղղորդեցին դեպի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ: Այստեղ, սակայն, հայտարարեցին, որ կպատասխանեն բացառապես գրավոր հարցման: Նույնիսկ զգուշացումը, որ նյութը նախատեսվում է հրապարակել շաբաթ օրը, և ցանկալի կլիներ ունենալ իրենց պատասխանը, ոչինչ չփոխեց: Ինչևէ, մենք գրավոր հարցում ենք ուղարկել նշյալ հիմնադրամ և պատասխան ստանալուն պես այն ևս կներկայացնենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր