00:00:00

Վիճաբանության մասնակից 33-ամյա տղամարդը դանակով 2 անգամ հարվածել է մյուսի մեջքին՝ պատճառելով վնասվածքներ

05:01, 11 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 53-ամյա տղամարդ: Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.30-ի սահմաններում Վեդի քաղաքի Կասյան փողոցում գտնվող փակ բաժնետիրական ընկերություններից մեկում երկու աշխատակցի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ վիճաբանության մասնակիցներից 33-ամյա տղամարդը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է մյուսի մեջքին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Արարատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 33-ամյա տղամարդը ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր