00:00:00

Երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը

03:28, 11 դեկտեմբեր 2021

JPMorgan Chase Global Research-ի վերլուծաբանները կանխատեսել են կորոնավիրուսի համավարակի ավարտվելը եւ 2022 թվականին համաշխարհային տնտեսության լիակատար վերականգնումը։ Այդ մասին հաղորդել է Axios-ը: Մասնագետների կարծիքով, նոր պատվաստանյութերի եւ թերապեւտիկ միջոցների ստեղծումը կհանգեցնի «ցիկլային վերականգնման եւ գլոբալ շարժունության վերադարձի»
Այդ կանխատեսումը բացատրվում է բնակչության շրջանում կոլեկտիվ իմունիտետի ձեռքբերմամբ, ինչպես նաեւ մարդկային հնարամտությամբ»,- նշել է JPMorgan բանկի առաջատար վերլուծաբան Մարկո Կոլանովիչը: Դրա հետ մեկտեղ փորձագետը նախազգուշացրել է նոր տարում ներդրողների համար հնարավոր ռիսկերի մասին, որոնք են՝ աշխարհաքաղաքական լարվածության սաստկացումը Եվրոպայում եւ Ասիայում, էներգետիկ ճգնաժամը, անորոշությունն արժեզրկման մակարդակի առիթով եւ դրամա-վարկային քաղաքականության նորմալացումը: Ավելի վաղ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը COVID-19-ի համավարակի սուր փուլի ավարտումը կանխատեսել է 2022 թվականին: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում հաշվում է 267 միլիոն ախտահարված, որոնցից 5,2 միլիոնին չի հաջողվել փրկել: Առավել դժվարին իրադրությունն ստեղծվել է ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում եւ Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում է հինգերորդ տեղը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր