00:00:00

«3+3» հարթակի առաջին նիստում քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները

19:18, 10 դեկտեմբեր 2021

Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, նիստը տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքները կենտրոնացնել բոլոր մասնակիցների հետաքրքրությունները ներկայացնող գործնական հարցերի վրա: Այդ հարցերի թվում են վստահության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, առևտրատնտեսական, տրանսպորտային և հումանիտար-մշակութային ոլորտներում փոխգործակցությունը, ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդումը: Հինգ երկրների ներկայացուցիչները հայտնել են, որ հետաքրքրված են Վրաստանի` այս հարթակին միանալու հարցում: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` Վրաստանի համար հարթակի «դռները» շարունակում են բաց մնալ: Քննարկվել են հետագա քայլերն ու աշխատանքային պլանները, հարթակի աշխատանքներին հնարավոր է միանան պրոֆիլային գերատեսչություններն ու նախարարությունները: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց: Հայաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր