00:00:00

Արցախի օմբուդսմեն. գերությունից վերադարձած անձանց իրավական ​​գործընթացների մեջ ներգրավելը սխալ եմ համարում

23:02, 10 դեկտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Գերությունից վերադարձած անձանց իրավական գործընթացների մեջ ներգրավելը, կարծում եմ, սխալ է։ Այս մասին դեկտեմբերի 10-ին քննարկման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական գերությունից վերադարձած քաղաքացիները հոգեբանական այնպիսի վիճակում չեն, որ ներքաշվեն իրավական գործընթացների մեջ։ «Հաշվի առնելով այն, թե Ադրբեջանում ինչ խոշտանգումների են ենթարկվում գերիները, նրանք նախ պետք է  վերականգնվեն»,-ընդգծեց նա։ Անդրադառնալով Արցախի խնդիրներին՝ Ստեփանյանն ասաց, որ անվտանգության խնդիրը դեռեւս կապված է արցախցիների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հետ։ «Սոցիալական ամենասուր խնդիրը բնակարանային խնդիրն է։ Քանի դեռ այն լուծման փուլում է, մարդկանց պետք ժամանակավոր կացարան տրամադրել»,-հավելեց օմբուդսմենը։ Նա նշեց, որ Հայաստանում այժմ ապրում է 20 հազար արցախցի։ Նշենք, որ դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան սահմանագոտում տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինծառայողի։  Նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կան հարուցված քրեական գործեր, եւ պետք է պարզվեն գերեվարման յուրաքանչյուր դեպքի հանգամանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր