00:00:00

«Քանի դեռ կապիտուլյանտ ռեժիմն իշխանության է, Ադրբեջանը շարունակելու է անընդհատ հարձակումներ գործել». Արտակ Զաքարյան

21:19, 10 դեկտեմբեր 2021

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը. «Նույնիսկ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստի օրը չկաշկանդեց Ադրբեջանին, հերթական հարձակումը գործել Հայաստանի արևելյան սահմանների ուղղությամբ: Ինչքա՞ն ասենք, քանի՞ անգամ ասենք, ինչպե՞ս ասենք, որ քանի դեռ այս կապիտուլյանտ ռեժիմն իշխանության է, Ադրբեջանը շարունակելու է անընդհատ հարձակումներ գործել ՀՀ արևելյան սահմանի տարբեր ուղղություններում: Սրանք առիթ են ստեղծում Հայաստանի սահմաններն ամբողջությամբ թուլացնելու և «միջանցքի» թեման օրակարգում պահելու համար: Փոխե՛ք ապաշնորհ ղեկավարներին և կփոխվի նաև վերաբերմունքը պետության նկատմամբ: Սա համաշխարհային քաղաքականության մեջ բազմիցս ապացուցված փաստ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր