00:00:00

Ունենք զոհ և վիրավոր․ իրավիճակը հայ- ադրբեջանական սահմանին լարված է

19:07, 10 դեկտեմբեր 2021

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր,  ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Քիչ առաջ տեղեկացանք, որ հայկական կողմը ցավոք ունի մեկ զոհ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ մեկ զինծառայող էլ ստացել է վիրավորում։ Irakanum.am-ը փորձեց տեղեկություն ստանալ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, սակայն  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Հավելենք, որ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր